«Մանչեսթեր Յունայթեդը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Ալեքս Տելեսի վարձակալությունը

«Սևիլիան» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պաշտպան Ալեքս Տելեսի վարձակալության հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ գործարքը պաշտոնապես կձևակերպվի այս շաբաթ։ 29-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանը կանցկացնի «Սևիլիայում», սակայն իսպանական ակումբն իրավունք չի ունենա գնել բրազիլացու տրանսֆերը։

Նախորդ մրցաշրջանում Տելեսը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: