«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ տրանսֆերի գլխավոր խոչընդոտը 35-ամյա ռմբարկուի բարձր աշխատավարձն է, որը գերազանցում է տարեկան 10 միլիոն եվրոյի նշագիծը։
Ամենայն հավանականությամբ, դորտմունդյան ակումբը դա չի կարող իրեն թույլ տալ, ուստի ուրուգվայցի հարձակվողը ստիպված կլինի գնալ աշխատավարձի զգալի կրճատման։
Նախորդ մրցաշրջանում Կավանին բոլոր մրցաշարերում մանկունիանցիների կազմում անցկացրած 20 խաղում 2 գոլ է խփել։