Դրիս Մերտենսը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»

Հարձակվող Դրիս Մերտենսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ բելգիացու ծառայություններով թուրինյան ակումբը սկսել է հետաքրքրվել Ալվարո Մորատայի հետ պայմանագիր կնքելու հետ կապված դժվարությունների պատճառով: Մերտենսը կարող է ընդունել առաջարկը, քանի որ թուրինցիները պատրաստ են լիովին բավարարել նրա ֆինանսական պահանջները (տարեկան 5 մլն եվրո):

35-ամյա ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալ է։ Նախորդ մրցաշրջանում նա «Նապոլիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: