Կիսապաշտպան Արոն Ռեմսին թվիթերյան իր էջում արձագանքել է «Նիս» տեղափոխվելուն: Ֆրանսիական ակումբը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին, հայտարարեց Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Նոր գլուխ «Նիսում»: Չեմ համբերում, թե երբ եմ սկսելու: Առա՛ջ, «Նիս»,- գրել է ուելսցին:
Հուլիսի 26-ին «Յուվենտուսը» խզեց պայմանագիրը Ռեմսիի հետ, ուստի նա ազատ գործակալի կարգավիճակով միացավ ֆրանսիական ակումբին:
31-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր եկել Գլազգոյի «Ռեյնջերսում»: Նա թիմի հետ հասել էր Եվրոպա Լիգայի եզրափակիչ։