Պաշտոնական. Կասպեր Շմեյխելը՝ «Նիցցայի» ֆուտբոլիստ

«Նիցցայի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Լեսթերի» և Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ֆրանսիական ակումբը չի հստակեցրել համաձայնագրի մանրամասները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նիցցան» 35-ամյա դանիացու համար կվճարի 1 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր