Լոնդոնյան երկու ակումբ կպայքարի ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոյի համար

«Ֆուլհեմը» միացել է ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոյի տրանսֆերի համար պայքարին: Ըստ But!-ի՝ ԱՊԼ-ի նորեկը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կմրցի լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Վեսթ Հեմի» հետ։

Սենեգալցի ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։

Դիալոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: