Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնել է Մյունխեն և այցելել «Բավարիայի» մարզաբազա՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո հրաժեշտ տալու նախկին թիմակիցներին։
Լեհ ռմբարկուն նաև շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին, տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանին և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչին՝ գործակցության համար։
«Հաճելի էր, որ Ռոբերտը մտավ իմ աշխատասենյակ: Մենք ամեն ինչ քննարկել ենք, նա լավ պայմաններով է հեռացել։ Ռոբերտը «Բավարիայում», դա անհավանական հաջողության պատմություն էր»,- ասել է Կանը:

