Ֆիլ Ֆոդենը նոր պայմանագիր է համաձայնեցրել «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Star-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա անգլիացու հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 6 տարով։ Պայմանագրով Ֆոդենը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգ:

Անցած մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: