«Օլիմպիակոսը» նոր գլխավոր մարզիչ ունի

Կառլոս Կորբերանն «Օլիմպիակոսի» նոր գլխավոր մարզիչն է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

39-ամյա իսպանացին փոխարինել է պորտուգալացի Պեդրո Մարտինշին, ում գլխավորությամբ հունական ակումբը Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլում պարտվել է «Մաքքաբիին» (1:1, 0:4):

Կորբերանի վերջին թիմը եղել է «Հադերսֆիլդը»: Իսպանացու գլխավորությամբ անգլիական ակումբը 2020-ից 2022 թվականներին անցկացրել է 102 հանդիպում, որոնցում տարել է 39 հաղթանակ։

52-ամյա Մարտինշն «Օլիմպիակոսը» մարզում էր 2018 թվականից։