«Անդերլեխտի» իսպանացի եզրային պաշտպան Սերխիո Գոմեսն այս ամառ կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ «քաղաքայինները» արդեն սկսել են բանակցությունները 21-ամյա ֆուտբոլիստի հետ՝ նրան առաջարկելով պայմանագիր մինչև 2027 թվականը։
Գոմեսը Բելգիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։