«Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան դեռ կարող է հայտնվել «Չելսիում»՝ չնայած «աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի մեկնաբանություններին, որ ֆրանսիացին չի վաճառվում:
Լրագրող Սայմոն Ջոնսոնի տեղեկություններով՝ «Լեսթերը» կարող է խնդրել «Չելսիին» գործարքի մեջ ներառել պաշտպան Լևի Կոլվիլին, ով երկար ժամանակ է՝ գրավել է Բրենդան Ռոջերսի ուշադրությունը:
Սակայն նույնիսկ Ֆոֆանայի գործարքում Կոլվիլի տրանսֆերի ներառման դեպքում՝ «Չելսիին» պետք է կլորիկ գումար վճարի: Նախնական գինը, որը «Լեսթերը» սահմանել էր պաշտպանի համար, 80 միլիոն եվրո էր: