Կասպեր Շմեյխելը տեղափոխվում է Ֆրանսիայի առաջնություն

«Նիսը» «Լեսթերի» հետ համաձայնեցրել է դարպասապահ Կասպեր Շմեյխելի տեղափոխության պայմանները:

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ ֆրանսիական ակումբը 35-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 1 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ «Նիսը» 3 տարվա պայմանագիր կկնքի դանիացու հետ։

Շմեյխելը «Լեսթերում» խաղում է 2011 թվականից և ակումբի հետ հաղթել է Պրեմիեր Լիգայում (2015/16), նվաճել երկրի գավաթը (2021) ու Սուպերգավաթը (2021):