«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հրաժարվում է լքել կատալոնական ակումբը, քանի դեռ չի լուծվել 20 միլիոն եվրո չափով աշխատավարձի պարտքի հարցը, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը և նրա շրջապատը կարծում են, որ «կապտանռնագույնները» ցանկանում են վաճառել հոլանդացու տրանսֆերը բացառապես ֆինանսական նկատառումներով։
Նշվում է, որ կիսապաշտպանը պատրաստ է դիտարկել առաջարկներ, հենց որ խնդիրը կլուծվի։