Ֆաբրիցիո Ռոմանո. Ալեքս Տելլեսը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելլեսը մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն: Ակումբներն արդեն ակտիվ բանակցությունների մեջ են, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ չի տեսնում նրան հիմնական կազմում։

Անգլիական ակումբի կազմում ֆուտբոլիստը խաղում է 2020 թվականի ամառվանից, ուր տեղափոխվել է «Պորտուից»։

նցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: