«Բարսելոնայի» ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստը կարող է մեկ այլ գրանդ ակումբ տեղափոխվել

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» և ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Սերժինյո Դեստի ձեռքբերմամբ։ Այս մասին գրում է գերմանական մամուլը։

Մյունխենյան ակումբը առաջիկայում պաշտոնական առաջարկով կդիմի կատալոացիերին։

Սերժինյոն, որը 2020 թվականի աշնանը «Այաքսից» տեղափոխվել է «Բարսա», 21 միլիոն եվրոյով, այժմ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ արժե 30 միլիոն եվրո։