Օլիվեր Կան. ««Բավարիան» չի հրավիրի նոր կենտրոնական հարձակվողի»

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հաստատել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում ամռանը նոր կենտրոնական հարձակվող գնել՝ փոխարինելու «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկուն։

«Բավարիան» չի հրավիրի նոր կենտրոնական հարձակվողի. Այս մասին խոսելիք չկա: Դուք կարող եք տեսնել, թե որքան հարձակողական հնարավորություններ ունենք, որքան տարբեր կազմեր կարող ենք օգտագործել և որքան լավ ֆուտբոլիստներ ունենք մեր տրամադրության տակ»,- ասել է Կանը: