Պոլ Պոգբան հրաժարվել է վիրահատվել

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է վիրահատությունից՝ մենիսկի վնասվածք ստանալուց հետո, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ ֆրամսիացին որոշել է շարունակել բուժումը ամբուլատոր մեթոդով՝ առանց վիրահատական ​​միջամտության։ Նա մտավախություն ունի, որ կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը։

Պոգբան վնասվածքի պատճառով բաց է թողել 40 օր։ Նա մարզման ժամանակ վնասել է ծունկը։