Լոնդոնի «Չելսին» շուտով նոր համալրում կունենա

«Չելսին» համաձայնության է եկել «Աստոն Վիլլայի» հետ կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկիի տրանսֆերի հարցում:

«Կապույտների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 18-ամյա անգլիացին թույլտվություն է ստացել մեկնել Լոնդոն՝ համաձայնեցնելու պայմանագրի պայմաններն ու բուժզննում անցնել։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 15 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները, կողմերը կկնքեն 6 տարվա պայմանագիր: