«Ինտերը» մերժել է «Չելսիի» առաջարկը հոլանդացի եզրային պաշտպան Դենզել Դամֆրիսի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Անգլիական ակումբը պատրաստ էր ֆուտբոլիստի համար վճարել 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ներաձուրիները» Դամֆրիսի համար 40 միլիոն եվրո գին են սահմանել։
Անցած մրցաշրջանում հոլանդացին Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։