«Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին: Հիշեցնենք, որ շվեդը շարքից դուրս էր եկել ծնկի վնասվածքի պատճառով և խաղադաշտ կվերադառնա ձմռանը:
«Կարծում եմ, որ մրցաշրջանի միջնամասում Զլատանը կարող է իսկական նվեր լինել «Միլանի» համար։ Սակայն նախ պետք է նայել, թե ինչպիսի վիճակում Զլատանը կվերադառնա»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ վերջերս Իբրահիմովիչը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ: Դրա համար շվեդ հարձակվողը համաձայնել էր աշխատավարձի կրճատմանը: