Ռիկի Պուչը և «Բարսելոնան» կշարունակեն համագործակցությունը

Կիսապաշտպան Ռիկի Պուչը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, գրում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների ղեկավարությունը գոհ է 22-ամյա կիսապաշտպանի խաղից, ուստի պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառը։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բենֆիկան», «Ֆուլհեմը», «Ֆիորենտինան» և «Լոս Անջելես Գելեքսին»:

Ռիկին «Բարսայում» խաղում է 2020 թվականի հուլիսից։ Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։