Պեպ Գվարդիոլա. «Կալվին Ֆիլիպսը պատրասստ է խաղալ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ թիմի նորեկ Կալվին Ֆիլիպսը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում:

«Նա վստահություն ունի, որ կարող է խաղալ: Կալվինը եկել է այստեղ ընդամենը երկու շաբաթ առաջ, բայց հիմա նա պատրաստ է: Նա պետք է աստիճանաբար, քայլ առ քայլ հարմարվի թիմին»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ֆիլիպսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» մոտ 55 միլիոն եվրո էր վճարել «Լիդսին»: