Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Մենք ցանկանում ենք, որ մեր թիմում խաղան միայն լավագույնները»

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է, Ֆրենկի դե Յոնգի շուրջ սռեղծված իրավիճակի մասին մտքերով:

«Ի՞նչ եք ուզում լսել ինձնից։ Սա ֆուտբոլիստի և ակումբի անձնական գործն է: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր թիմում խաղան միայն լավագույնները։ Ես մտադիր չեմ խառնվել այս հարցին, սա ակումբի գործն է»,- գերմանացու խոսքը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Ֆրենկի դե Յոնգին թիմում մնալու համար առաջարկել է  կրճատել աշխատավարձը:

Եթե նա չհամաձայնի կրճատել աշխատավարձը, ապա ստիպված կլինի հեռանալ թիմից: