Խուլիան Ալվարեսը գնահատել է «Մանչեսթեր Սիթիում» իր նորամուտը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է անգլիական ակումբում իր նորամուտի խաղի մասին:

Հուլիսի 30-ին «Սիթին» Անգլիայի Սուպերգավաթի խաղում 1:4 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ խփեցի իմ առաջին գոլը «Սիթիի» կազմում, բայց դա մի կողմ մնաց, քանի որ թիմը ցույց չտվեց այն արդյունքը, որը ցանկանում էր։ Ես կարող եմ թիմին այլընտրանքներ առաջարկել իմ բազմակողմանիության շնորհիվ, կարող եմ առաջարկել տարբեր լուծումներ և ցանկանում եմ անել հնարավորը, որպեսզի օգնեմ: Մենք չենք սիրում պարտվել. Պետք է շարունակենք աշխատել»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։