Ջենարո Գատուզոն համոզել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստին տեղափոխվել «Վալենսիա»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն համոզել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյին տեղափոխվել իսպանական ակումբ, հայտնում է Marca-ն։

Իտալացի մասնագետը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է 25-ամյա ֆուտբոլիստին, որ բրազիլացին իր համար առաջնահերթ տրանսֆեր է։

«Վալենսիան» ցանկանում է վարձակալել կիսապաշտպանին: «Յուվեն» դեմ չէ, բայց պահանջում է, որ իսպանացիները վճարեն ֆուտբոլիստի աշխատավարձի 50 տոկոսը:

Նախորդ մրցաշրջանում Մելոն «Յուվենտուսի» կազմում անցկացրած 31 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել։