Բերնարդու Սիլվան ասել է իր գործակալին, թե որտեղ է ցանկանում շարունակել մրցելույթները

Կիսապաշտպան Բերնարդու Սիլվան պատրաստ է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Sport.es-ի փոխանցմամբ՝ նա արդեն հայտնել է իր գործակալ Ժորժե Մենդեշին և ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային այդ ցանկության մասին։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» 27-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 85-95 միլիոն եվրո։

Նշվում է, որ կատալոնական ակումբը տեղյակ է, որ գործարքը դժվար կլինի ավարտին հասցնել։

Վորջերս տեղեկացրել ենք, որ Բերնարդու Սիլվայի գործակալը ակումբ է փնտրում նրա համար:

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 50 խաղում Բեռնարդոն խփել է 13 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։