29-ամյա բրազիլացի պաշտպան Ալեքս Տելլեսը մոտ ապագայում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։
Հաղորդվում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են երկու-երեք ակումբներ, որոնց թվում է նաև «Սևիլիան»։
Տելեսի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 18 միլիոն եվրո: