Քրիստիան Էրիկսեն. «Նախամրցաշրջանային հավաքներից հետո հիանալի տրամադրություն ունեմ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Քրիստիան Էրիկսենը խոսել է «կարմիր սատանաների» կազմում ընթացող ադապտացիոն գործընթացի մասին:

«Ես համեմատաբար նոր եմ սկսել ելույթները այս թիմում, բայց արդեն ինձ լավ եմ զգում։ Նախամրցաշրջանային հավաքներից հետո հիանալի տրամադրություն ունեմ»,-Էրիկսենի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նորամուտը նշել է հուլիսի 30-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղում (0-1):