Դիեգո Սիմեոնեի ավագ որդին՝ Ջովանի Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:
Ինչպես հայտնում է Marca-ն, «Բորուսիան» առաջ է անցել մրցակիցներից 27-ամյա արգենտինացու տրանսֆերի համար պայքարում:
Սեբաստիան Ալլերի անժամկետ բացակայությունը, ում մոտ ամորձիների քաղցկեղ է ախտորոշվել, ստիպել է ակումբին ուժեղացնել կազմը, և նրանք այս շաբաթ ներկայացուցիչներ կուղարկեն Իտալիա՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար: