Պաշտոնական. Բորխա Մայորալը կտեղափոխվի «Խետաֆե»

Մադրիդի «Ռեալն» ու «Խետաֆեն» հարձակվող Բորխա Մայորալի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել, հայտնում են ակումբների պաշտոական կայքերը:

25-ամյա ֆուտբոլիստն ու «Խետաֆեն» օգոստոսի 4-ին հնգամյա պայմանագիր կկնքեն:

Հիշեցնենք, որ Մայորալը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն վարձավճարով անցկացրել էր «Խետաֆեում»:

Բորխան «Արքայական ակումբի» սան է, մադրիդյան ակումբի գլխավոր թիմում խաղում էր 2016 թվականի հուլիսից: