Ուինսթոն Մակքենին վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուինսթոն Մաքքենին վնասվածք է ստացել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

23-ամյա ֆոտբոլիստը վնասել է ուսը և բաց կթողնի մոտ մեկ ամիս։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ թուրինյան ակումբը կարող է բաժանվել ֆուտբոլիտից։

Մակքենին «Յուվենտուսում» է 2020 թվականի սեպտեմբերից։ Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ամերիկացուն գնահատում է 25 միլիոն եվրո։