ՊՍԺ-ի հոլանդացի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Հաղորդում է Il Messaggero-ն:
Նշվում է, որ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը համաձայնել է միանալ թիմին։
Իտալական ակումբը մոտ օրերս կփորձի համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ:
Նախորդ մրցաշրջանում Վեյնալդումը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: