Երկու իտալական ակումբ ցանկանում է հրավիրել գերմանացի կիսապաշտպանին

«Բենֆիկայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկել է «Միլանին» ու «Ռոմային»: Հաղորդվում է, որ «Միլանը» դժվար թե փորձի պայմանագիր կնքել գերմանացի ֆուտբոլիստի հետ, մինչդեռ «Ռոման» պատրաստ է բանակցություններ սկսել տրանսֆերի շուրջ, որը կարող է արժենալ մոտ 35 միլիոն եվրո:

2021/22 մրցաշրջանում Վայգլը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։