ՊՍԺ-ն պատրաստ է սիմվոլիկ գումարի դիմաց վաճառել Ռաֆինյա Ալկանտարայի տրանսֆերը

ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային։ Փարիզյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 5 միլիոն եվրո, հայտնում է UOL-ը:

Փարիզցիներն առաջարկել են գնել Ռաֆինյային բրազիլական ակումբներին, մասնավորապես՝ «Բոտաֆոգոյին», սակայն նրանք հրաժարվել են բրազիլացու ծառայություններից։

Նշվում է, որ ֆուտբոլիստի վաճառքի դեպքում Ռաֆինյայի նախկին ակումբ «Բարսելոնան» կստանա տրանսֆերային գումարի 35 տոկոսը։

Ալկանտարան նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ռեալ Սոսյեդադում»։