Երեկ Անգլիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Մանչեսթերյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց Էռլինգ Հոլանդը, ով խաղավերջում նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է նորվեգացի ռմբարկուի մրցելույթը «Լիվերպուլի» դեմ խաղում:
«Նա 2-3 գոլային պահ ունեցավ առաջին խաղակեսում, ևս մեկը՝ հանդիպման վերջում: Էռլինգը միշտ առաջնագծում է, հիանալի է պայքարում և անընդհատ շարժման մեջ է:
Սա նոր առաջնություն և ն Հոլանդի համար, նա պետք է հարմարվի: Վստահ եմ՝ Էրլինգը կկարողանա գոլի հեղինակ դառնալ առաջիկա խաղերում».- ասել է Պեպը: