Պաշտոնական. Օսկար Մինգեսան հեռացավ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է Օսկար Մինգեսայի հեռանալու մասին։

Նշվում է, որ ակումբը համաձայնության է եկել «Սելտայի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։

Այս պահին ակումբները սպասում են, որ ֆուտբոլիստը բուժզննում անցնի և պայմանագրի ստորագրի նոր ակումբի հետ։

Նախորդ մրցաշրջանում Մինգեսան Լա Լիգայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։