«Հոֆենհայմի» եզրային պաշտպան Դավիդ Ռաումը կարիերան կշարունակի «Լայպցիգում», հավաստում է «ցլերի» պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստի պայամանգիրը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Ռաումը «Լայպցիգում» կխաղա 22 համարով:
Sky Sport Deutschland-ի տեղեկություններով՝ գործարքը արժեցել է 26 մլն եվրո:
2021/22 մրցաշրջանում «Հոֆենհայմի» կազմում գերմանացի պաշտանն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում: