Ջեյմի Կարագեր. «Այդ ծաղրածուները երբեք չեն դիպել գնդակին»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը պաշտպանել է Էրլինգ Հոլանդին Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում «մերսիսայդցիների» դեմ խաղում թույլ տված վրիպումից հետո:

Նորվեգացի հարձակվողը, ով իր նորամուտը նշեց «Սիթիի» կազմում, հանդիպման վերջում մահացու դիրքից չկարողացավ գնդակն ուղարկել դատարկ դարպասը։

«Նման ծաղրանքները  այս շաբաթ ամենուր կլինեն, ինչպես վերջերս եղավ Նունեսի դեպքում: Դրանց հեղինակները ծաղրածուներ են, ովքեր կյանքում երբեք գնդակին չեն դիպել»,- գրել է Կարագերը սոցցանցում։