Իտալիայում կարող են արգելել օգտագործել 88 համարի մարզաշապիկները

Իտալիայում կարող է արգելվել սպորտային մարզաշապիկների վրա օգտագործել 88 համարը, հայտնում է derbyderbyderby.it-ը։

«Հորդորում ենք հետագայում չօգտագործել այս համարը։ Դա վերաբերում է նացիստական ​​գաղափարախոսությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ առաջարկի հեղինակ Միլենա Սանտերինին կարծում է, որ նման միջոցառումը կաջակցի «սպորտի էթիկական և բարոյական արժեքներին»։

Նրա կարծիքով, 88 թիվը հղում է նացիստական ողջույնին. H-ն լատինական այբուբենի ութերորդ տառն է, համապատասխանաբար, HH-ն 88 թիվն է: