Էրիկ տեն Հագ. «Կրիշտիանուն պետք է մարզավիճակ հավաքի»

«Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին:

«Չգիտեմ, թե երբ Ռոնալդուն կկարողանա խաղալ առաջնությունում: Ներկայումս նրա մարզավիճակը չի համապատասխանում մեր սպասելիքներին, քանի որ շատ մարզումներ և խաղեր է բաց թողել: Կրիշտիանուն պետք է մարզավիճակ հավաքի»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports News-ը: