ՊՍԺ-ի սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գանա Գեյեն կարող է վերադառնալ ԱՊԼ:
32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը» որտեղ նա նախկինում արդեն խաղացել է:
«Իրիսներն» արդեն սկսել են բանակցությունները փարիզյան ակումբի հետ:
Փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտնել է ֆուտբոլիստին, որ հաջորդ մրցաշրջանում նա տեղ չի գտնի թիմի կազմում:
Գեյեն «Էվերթոնում» հանդես է եկել 2016-ից 2019 թվականներին: