«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ նորեկ Ռոբերտ Լևանդովսկին մի փոքր հիասթափված է, որ չի կարողացել գոլ խփել կատալոնական ակումբի կազմում իր առաջին հանդիպումներում։
«Լևանդովսկին մտահոգված է այդ փաստով, բայց դա նորմալ է. Նույնը կատարվում էր Լուիս Սուարեսի հետ, երբ նա նոր էր ժամանել «Բարսելոնա»:
Կարծում եմ Ռոբերտը շուտով կբացի գոլերի հաշիվը մեր թիմում»,-Չավիի խոսքը մեջբերում է Goal-ը։