«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի ապագայի հարցում

«Բարսելոնան» կողմնրոշվել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի հարցում, գրում է El Larguero-ն։ Կատալոնացիները մտադիր են բաժանվել ֆուտբոլիստից:

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները պետք է հնարավորինս արագ վաճառեն հոլանդացու տրանսֆերը։ Նրանով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: