«Չելսին» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Չելսին» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլայի ծառայություններով։

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ լոնդոնյան ակումբը ևս մեկ փորձ է կատարել 20-ամյա խորվաթի տրանսֆերը պաշտոնականացնելու համար՝ Տիմո Վերների հնարավոր վարձակալության գործարքի շրջանակներում, սակայն «Լայպցիգը» մտադիր չէ վաճառել նրան: Այնուամենայնիվ կողմերը շարունակում են բանակցությունները: