Հարձակվող Անդրեա Բելոտտին կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։
Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում հայտնում է, որ «Վալենսիան» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում իտալացու նկատմամբ։
Իսպանական ակումբը 28-ամյա հարձակվողին առաջարկում է մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիրը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ Բելոտտին այս ամռանը հեռացավ «Տորինոյից» ազատ գործակալի կարգավիճակով: