«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիային» մեղադրել է ակումբից իր հեռանալու վերաբերյալ ստելու մեջ։
«Արդյոք իմ հեռանալը կապվա՞ծ է այն լուրերի հետ, որ «Բավարիան» հետաքրքրված էր Հոլանդով: Ո՛չ, դա Էրլինգի հետ կապ չունի։ Եթե հարցն այն է, թե արդյոք նրա պատճառով է կայացվել հեռանալու որոշումը, ոչ, ես խնդիր չէի տեսնի, եթե նա միանար «Բավարիային»:
Սակայն ոմանք ինձ ճիշտը չեն ասում, այլ բան են ասում։ Ինձ համար միշտ կարևոր է եղել հնարավորինս պարզ լինելը, հավատարիմ մնալը, և գուցե որոշ մարդկանց համար դա խնդիր էր: Ես տեսա և զգացի, որ գուցե հիմա ժամանակն է հեռանալ «Բավարիայից» և միանալ «Բարսելոնային»:
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ վերջին, միգուցե «Բավարիայից» հեռանալուցս մի քանի շաբաթ առաջ, դրա մեջ շատ քաղաքականություն կար։ Ակումբը փորձեց փաստարկ գտնել, թե ինչու կարող էին ինձ վաճառել այլ ակումբի, քանի որ նախկինում դա դժվար էր բացատրել երկրպագուներին։ Եվ ես ստիպված էի համակերպվել դրա հետ, թեև իմ մասին շատ անհեթեթություններ կային, շատ ստեր: Սակայն, ի վերջո, ես գիտեի, որ երկրպագուները, նույնիսկ այս ընթացքում, դեռ շատ են աջակցում ինձ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ESPN-ը։