«Ռեալի» պաշտպան Նաչոն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Ինչպես հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը՝ կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին: Նշվում է, որ պաշտպանն առաջարկներ է ստացել իտալական ակումբներից, սակայն որոշել է մնալ «Ռեալում»:
Իսպանացին Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։