Փոլ Մերսոն. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ազատվի Կրիշտիանու Ռոնալդուից»

«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը հորդորել է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գիծ քաշի ու ազատվի Ռոնալդուից»,- Մերսոնի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: «Այս սագան պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ:

Կրիշտիանուն ասել է, թե ինչ է ուզում, ուրեմն ինչո՞ւ կառչել նրանից: Նա տանը մարզվում է, բայց մինչմրցաշրջանի ընթաքում ֆուտբոլ չի խաղացել և 37 տարեկան է։ Ցանկացած ֆուտբոլիստ ձեզ կասի, որ լավ մարզավիճակում լինելու համար պետք է խաղալ, հենց դրա համար էլ նախատեսված է մինչմրցաշրջանը»: