«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը պատրաստ է դիտարկել միայն հետաքրքիր տրանսֆերային առաջարկները, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի հեռանալ կատալոնական ակումբից միայն Իսպանիայի կամ Անգլիայի ուժեղ ակումբ տեղափոխվելու համար։
Նշվում է, որ դանիացին չի ցանկանում տեղափոխվել մրցաշարային աղյուսակի ստորին հատվածից թիմեր:
Միևնույն ժամանակ, եթե առաջարկներից ոչ մեկը չհամապատասխանի Բրեյթուեյթին, հարձակվողը կմնա կատալոնական ակումբում: