ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ջոզի Ալտիդորը վարձավճարով տեղափոխվել է «Պուեբլա»՝ «Նյու-Ինգլանդից»:
32-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ կխաղա Մեքսիկայում։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ալտիդորը Եվրոպայում հայտնի է «Վիլյառեալում», «Հալ Սիթիում», «ԱԶ»-ում և «Սանդերլենդում» իր մրցելույթներով: